7 մայիսի 2019 - 11:48 AMT
ՀՀ-ում դեղերի կողմնակի ազդեցության մասին բջջային հավելված է թողարկվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ-ում դեղերի կողմնակի ազդեցության մասին հաղորդող WEB-RADR բջջային հավելվածն է ներդրվել:

«Հավելվածը տեղայնացվել է, աշխատում է հայերենով, ներառում է ՀՀ-ում գրանցված բոլոր դեղերը», - գրել է Թորոսյանը։

Բոլոր հաղորդումները հավաքագրվում են Դեղերի փորձագիտական կենտրոնում և վերլուծվում։

Այն հասանելի է iOS և Android համակարգերի համար: