Ստամբուլում «շերեփում են» Էրդողանին 7 մայիսի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի շրջաններից շատերի բնակիչները «կաթսաներով բողոք» են ձեռնարկել ԿԸՀ կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու կապակցությամբ: Թուրքիայի բարձրագույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, որտեղ հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն: Ստաբուլի բնակիչները, հիմնականում Բեշիկթաշ, Կադիքեյ, Շիշլի շրջաններից, ԿԸՀ որոշումը դիմավորել են բողոքի ակցիայով՝ շերեփներով հարվածելով կաթսաներին ու թավաներին: Բողոքները սկսվել են երեկոյան ժամը 10-ին Բեշիկթաշ և Ֆերիքյոյ թաղամասերում, հետո միացել են մյուս շրջանները: Բողոքողներին ձայնակցում էին նաև ավտոմեքենաների վարորդները՝ ազդանշաններով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սոցցանցերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում համացանցում, որտեղ քաղաքի թաղամասերում լսվում է կաթսաների խլացուցիչ զրնգոցը պատուհաններից ու պատշգամբներից: Նույն ձևի բողոքներ էին Թուրքիայում նաև 2013-ին, երբ իշխանությունները մտադիր էին կառուցապտել Գեզի զբոսայգին: Կադրերում երևում է, թե ինչպես են Ստամբուլի բնակիչները բացում պատուհաններն ու պատշգամբները, հարվածում կաթսաներին, թավաներին, որոշ բնակարններում վառում-մարում են լույսը, ավտոմեքենաններն էլ ազդանշաններ են արձակում: Ըստ սոցցանցերի հաղորդագրությունների, մի քանի հարյուր ցուցարար հավաքվել է Բեշիկթաշի շրջանում: Նրանք վանկարկում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կարգախոսը՝ «իրավունք և արդարություն»: Մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը, որը գրեթե 15,000 քվե ավելի էր ստացել երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմից, որին առաջադրել էր իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ): ԱԶԿ-ն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով բազմաթիվ խախտումների մասին: ԿԸՀ-ն ձայների մեծամասնությամբ չեղարկել է ընտրությունների արդյունքները:Նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |