7 մայիսի 2019 - 18:20 AMT
Իսպանիայի ԱԳՆ-ն կողմ է ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելայի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վալենսուելան վստահեցրել է, որ Իսպանիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս շուտով կվավերացվի:

Որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցիչ` Իսպանիայի ԱԳՆ պետքարտուղարն արտահայտվել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկի օգտին:

Հայ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում հայ-իսպանական գործակցության հնարավորություններից: