Փաշինյան. Բաքուն 25 տարի պատրաստվում է պատերազմի, կիսապատերազմական վիճակում ենք 8 մայիսի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի և եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ կիսապատերազմական իրավիճակի մեջ ենք: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման 1 տարվան նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով շփման գծում իրավիճակի սրման մասին հարցին: «Վերջին շրջանում որոշ օրերին լարում կա, բայց ընդհանուր առմամբ կայունությունն ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է: Գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ալիևի միջև և այս շրջանում փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիա, մտահոգություններ ենք փոխանակում: Կան, իհարկե, մեղադրանքներ: Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում...Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը»,-ասել է վարչապետը: Նա հավելել է. «Մենք արձանագրել ենք, որ հրադադարը պետք է պահպանվի ու ամրապնդվի, ու հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, արդյո՞ք ինչ-որ մեկը տվել է հրահանգ ապակայունացնելու իրավիճակը»: Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ևս մտահոգություններ է փոխանցում՝ փոխադարձ մեղադրանքներ կան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պետք է կարգավորենք»,-ասել է նա: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |