Փաշինյանն առաջիկայում Չինաստանի նախագահին կհանդիպի

Փաշինյանն առաջիկայում  Չինաստանի նախագահին կհանդիպի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարի հետ:

«Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդվի հայ-չինական հարաբերություններին: Վարչապետը հավելել է նաև, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---