ՈւԵՖԱ. Մխիթարյանը Բաքու մեկնելու հետ խնդիրներ չի ունենա

ՈւԵՖԱ. Մխիթարյանը Բաքու մեկնելու հետ խնդիրներ չի ունենա

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա անարգել մուտք գործել Ադրբեջան, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի եզրափակչում հանդիպելու է «Չելսիի» հետ:

«ՈւԵՖԱ-ի համար սա ստանդարտ ընթացակարգ է՝ աջակցության նամակ հղել ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու և ՈւԵՖԱ հանդիպումներին մասնակցելու հարցով: Մենք հավաստիացումներ ենք պահանջել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա: Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ տվյալ ֆուտբոլիստը մուտքի արտոնագրի և Ադրբեջան այցելության հետ խնդիրներ չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության բոլոր հնարավոր միջոցները»-հայտարարել է ՈւԵՖԱ մամուլի ծառայությունը, հայտնում է sport24.ru-ն:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:

Նախկինում Մխիթարյանը երկու անգամ չի մասնակցել եվրագավաթի հանդիպումներին ադրբեջանական թիմերի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---