Ամերիաբանկը և Ավստրիական զարգացման բանկը $30 մլն վարկային պայմանագիր են կնքել10 մայիսի 2019 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ավստրիական զարգացման բանկը (OeEB) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Ճկուն պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկը կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կնպաստի մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` այդպիսով բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկարաժամկետ գործընկերոջ` Ավստրիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2013 թ-ին: Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի առաջնահերթ նպատակներից մեկն է: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք նոր դռներ բացել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների համար` այսպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի ուղղությամբ, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր ներդրումը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: «Էներգետիկ և ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսական զարգացման նախադրյալն է: Այս է պատճառը, որ Ավստրիական զարգացման բանկը հիմնական շեշտը դնում է մաքուր էներգիայի ոլորտի, էներգաարդյունավետության և փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: Այս առումով մեր և Ամերիաբանկի նպատակները համընկնում են, ինչի շնորհիվ վերջինս կատարյալ գործընկեր է մեզ համար: Ուրախ ենք ընդլայնել և շարունակել կայուն զարգացմանն ուղղված մեր արդյունավետ համագործակցությունը», - նշել է Ավստրիական զարգացման բանկի գործադիր մարմնի անդամ Սաբինե Գաբերը: Ավստրիական Զարգացման բանկը (OeEB) գործում է որպես Ավստրիայի պետական զարգացման բանկ 2008թ. մարտից: Բանկը մասնագիտանում է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի համար երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու մեջ` կայուն զարգացում ապահովելու նպատակով: OeEB-ն նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն (խորհրդատվություն), որը կարող է օգտագործվել` զարգացման նախագծերի ազդեցությունն ընդլայնելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |