70 տեսակի 250 ծառ, 2800 շիթով շատրվաններ, բրոնզաձույլ 7 արձան՝ մի այգում. Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը Երևանին (վիդեո) 10 մայիսի 2019 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Ալ.Մյասնիկյանի արձանի հարևանությամբ կայացել է Երևանի 2800-ամյակի այգու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյաններն ու բազմաթիվ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով և ջանքերով: Այն Վարդանյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին՝ հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ: Այգում տնկվել է 70 տեսակի 250 ծառ, տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, բրոնզաձույլ 7 արձան, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Դրա կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Ստեղծվել է նաև Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` վերասլաց 45 ջրաշիթերով: Այգու կառուցման համար ծախսվել է $5.3 մլն: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը, 2019-ից սկսած, 99 տարվա ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |