Ղրիմի ափերի մոտ 100 տարի առաջ խորտակված նավում, ենթադրաբար, Այվազովսկու նկարներ կան

Ղրիմի ափերի մոտ 100 տարի առաջ խորտակված նավում, ենթադրաբար, Այվազովսկու նկարներ կան

PanARMENIAN.Net - Ղրիմի ափերի մոտ 100 տարի առաջ խորտակված «Գեներալ Կոցեբու» նավում ենթադրաբար մեծն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներ կան: Կտավները հայտնաբերել են «Նեպտուն» ստորջրյա գիտարշավի անդամ դայվերները: Նրանք հայտնաբերել են ավելի քան 10 կտավի հտվածներ:

Նավը խորտակվել է 1895-ին, այն գտնվում է 40 մ խորության վրա Ղրիմի թերակղու արևմտյան հատվածում, Թարխանկուտ հրվանդանից 12 մղոն հեռավորության վրա:

Ինչպես հայտնել է «Նեպտուն» գիտարշավի ղեկավար Ռոման Դունաևը, արժեքավոր կտավները գուցե հնարավոր չլինի փրկել: Նավի վերհանման աշխատանքները կասեցվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ է հավանականությունը, որ վերհանման ընթացքում կտավները կարող են վնասվել: Թեև դրանք պահպանելու շանս միշտ կա»,-ասելէ Դունաևը՝ հավելելով, որ նկարների հեղինակը դեռ հաստատված չէ: Արվեստի նմուշները վեր հանելու համար հարկ կլինի բարդ աշխատանքներ կատարել:

«Մեծ ծավալների աշխատանքներ կպահանջվեն: Հարկ կլինի նկարները հանել տիղմի 2 մ շերտի տակից, հանել նավամբարից, այդ դեպքում կբացվի պատը, որի վրա երևում են նկարները»,-ասել է Դունաևը:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---