2019-ին Գեղարքունիքիում 66 կմ ճանապարհի կառուցմանը 8.5 մլրդ դրամ կհատկացվի11 մայիսի 2019 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ 2019 թվականին մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ։ Ճանապարհաշինական աշխատանքներին կհատկացվի 6 մլրդ դրամ, ևս 2.5 մլրդ դրամի աշխատանքներ կկատարվեն սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու են Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։ Մարզպետը հայտնել է նաև, ընթացիկ տարում կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել է, որ 2018-ին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը: Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ: Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակում 2018-ին վերականգնվել է 62.3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնք՝ մոտ 23,000 բնակչությամբ: 2019-ին նախատեսվում է նորոգել մոտ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ: Նախատեսվում է հիմնանորոգել մոտ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |