Աննա Հակոբյանը և Արա Աբրահամյանը քննարկել են գործակցության ուղիները

Աննա Հակոբյանը և Արա Աբրահամյանը քննարկել են գործակցության ուղիները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիները:

Հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ը Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին:

Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---