Ամերիկյան փորձագետը գտնում է, որ մինչեւ նոյեմբեր Թուրքիայում պետական հեղաշրջում է կատարվելու 9 սեպտեմբերի 2008 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում լուրջ են վերաբերվում «Էրգենեկոն» կազմակերպությանն ԱՄՆ-ի մասնակցության մասին դրույթին: Այդ մասին հայտնել է ամերիկյան Հադսոնի Ինստիտուտի եվրոասիական բաժնի տնօրեն Զեյնո Բարանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն անհանգստացած է առաջին հերթին Թուրքիայի հետագա հեռանկարներով. արդյո՞ք այդ երկիրը կշարունակի գնալ լիբերալ դեմոկրատիայի ճանապարհով, թե՞ կշրջվի դեպի Իրանի կամ Ռուսաստանի նմանությամբ վարչակարգի, երբ հակաարեւմտյան եւ հակալիբերալ տրամադրությունները գերիշխում են ոչ միայն ժողովրդի, այլեւ քաղաքական էլիտայի շրջանում: «Էրգենեկոնի» գործը այդ անցանկալի միտման արտահայտությունն է, բայց ոչ միակը»,- գտնում է Բարանը: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ «50%-անոց հավանականությամբ կարելի է խոսել Թուրքիայում մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները հեղաշրջման մասին», գրում է թուրքական Sabah թերթը: «Էրգենեկոն» կազմակերպությունը, որը բաղկացած է թուրք բարձրակարգ զինվորականներից եւ քաղաքական գործիչներից, պետական հեղաշրջման մեջ է մեղադրվում: Ներկա պահին ձերբակալված են կազմակերպության մոտ 100 անդամներ, որոնք պետք է դատարանի առջեւ կանգնեն: Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը «Էրգենեկոնը» ահաբեկչական կազմակերպություն է համարում: Որոշ փորձագետներ գտնում են, որ կազմակերպության գլխավոր նպատակը իսլամիստների արգելումն ու վերադարձն է քեմալիզմին` աշխարհիկ Թուրքիային: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |