Շվեդիայում կվերաբացեն Ասանժի դեմ հարուցված բռնաբարության գործը

Շվեդիայում կվերաբացեն Ասանժի դեմ հարուցված բռնաբարության գործը

PanARMENIAN.Net - Շվեդիայի դատախազությունը կվերաբացի գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks ինտերնետ հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ ժամանակին հարուցված քրեական գործը, որով նրան կասկածում էին սեռական հողի վրա հանցագործությունների մեջ:

«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Ասանժը մեղավոր է: Հետաքննությունը կարճելու մասին որոշումն ընդունվել էր այն հիմքով, որ Ասանժի ներկայությունը դատարանում անհնար էր, ոչ թե հիմնված էր գործի հանգամանքների վրա»,-հայտարարել է գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա-Մարիա Պերսոնը:

Ըստ նրա, Շվեդիան հարցում կներկայացնի WikiLeaks-ի հիմնադրի արտահանձնման վերաբերյալ, երբ «նա կկրի իր պատիժը Մեծ Բրիտանիայում»: «Հուսով ենք, որ Բրիտանիայի իշխանությունները որոշում կկայացանեն արտահանձնման վերաբերյալ ամռանը: Մինչև 2019-ի օգոստոսը, երբ սպառվում է գործով վաղեմության ժամկետը»,-հավելել է Պերսոնը:

Նա նշել է նաև, որ հնարավոր է համարում Ասանժի հարցաքննությունը տեսակապով: Ամսաթիվը դեռևս հստակեցված չէ, կողմերը դեռևս «լուծում են տեխնիկական հարցերը, կապված այդ թվում նաև կալանքի թույլտվության հետ»:

Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին:

Ասանժը վախենում էր, որ իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ ուզում են դատել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Շվեդիայի դատախազությունը 2017-ին դադարեցրել է Ասանժի հետապնդումը, սակայն ենթադրյալ զոհի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միջնորդել է Ասանժի դեմ գործը վերաբացելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---