ԱՀՀ. Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ետ չի կանգնի իր սկզբունքներից 9 սեպտեմբերի 2008 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կողմից հրավերի ընդունումը կարեւոր քայլ դարձավ եւ երկու երկրների միջեւ երկխոսության հնարավորություն ստեղծեց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Բայց եւ այնպես, երկխոսության պատրաստակամությունը չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր ազգային անվտանգության էությունը կազմող իրողությունից` Թուրքիայի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումից: Այդ ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ. նրան պետք է հաշտվել իր պատմության հետ»,- ընդգծել է Վարդանյանը: Նրա խոսքերով, հիմա սպասել է պետք: «Աշխատանքն սկսված է, բայց նման գործերն այդպես արագ չեն արվում: Մենք ապրում ենք XXI դարում, եւ ոչ մի երկիր ցանկացած տարածաշրջանում չի կարող առանձին կղզի դառնալ: Մենք պետք է հարեւանների հետ խաղաղության մեջ ապրենք: Բայց, կրկնում եմ, որ Հայաստանը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ետ չի կանգնի իր սկզբունքներից»,- ասել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների վրա ԱՄՆ նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը, ապա Վարդանյանը գտնում է, որ քվեարկող ամերիկացիներն ավելի շատ կենտրոնացած են ներքին խնդիրների վրա: «Արտաքին քաղաքականության հարցերը նրանց շատ քիչ են հետաքրքրում: Բայց թեկնածուներն իրենց ելույթներում, իհարկե, խոսում են նաեւ արտաքին քաղաքականության արտոնությունների մասին: Ընդ որում, եթե խոսքը գնում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ապա դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Բարակ Օբաման ճանաչման կողմից է հանդես գալիս, մինչդեռ հանրապետական Ջոն ՄակՔեյնը` դեմ: Բայց երբ խնդիրն առնչվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքականությանը, թեկնածուները գրեթե նույն տեսակետն ունեն»,- նշել է Վարդանյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |