Քոչարյանին աջակցելու է եկել Տարոն Մարգարյանի ատենախոսությունը «պաշտպանած» երիտասարդը (վիդեո) 13 մայիսի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը լրագրողների նկատմամբ կոշտ դիմադրության կազմակերպիչներից Սերգեյ Խառատյանը մայիսի 13-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիային: 2013 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ այն ժամանակ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Սերգեյ Խառատյանի համակարգմամբ, խոչընդոտել են լրագրողների մուտքը համալսարան, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, հայհոյել: Միջադեպից հետո Մարգարյանին լրագրողներից «պաշտպանող» երիտասարդները հանրությանը հայտնի դարձան «Սաքուլիկներ» անվամբ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խառատյանն ասել է, թե լքել է նախկին իշխող ՀՀԿ-ն, քանի որ «այս պահին գաղափարներն այլ են»: «Աջակցում եմ Քոչարյանին, պայքարում եմ անարդարությունների դեմ», - ասել է Խառատյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |