Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չի հայտնել

Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ չի հայտնել

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Մարտի 1-ի գործով մեաղդրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվող Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ չի հայտնել:

Դատարանն այսպիսով մերժել է Քոչարյանի պաշտպանների մայիսի 13-ին ներկայացրած միջնորդությունը:

Ավելի վաղ մեկնարկել է Մարտի 1-ի գործի դատավարությունը:

Դատարանը, նախքան դատաքննության նշանակումը, պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես, դատարանը պետք է քննի մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---