«Գահերի խաղի» 5 ամենաէպիկ ճակատամարտերը հայտնի են![]() 14 մայիսի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Vulture պորտալը կազմել է «Գահերի խաղը» սերիալի ամենաէպիկ ճակատամարտերի ցանկը: Հաջորդիվ կան «Գահերի խաղի» արդեն ցուցադրված սերիաների սփոյլերներ: Առավել դիտարժան է համարվել հարձակումը Թագավորական նավահանգստի վրա 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայում: Էպիզոդում ցասումով լի Դեյներիս Թարգարիենը հիմնահատակ այրում է քաղաքը, իսկ նրա զինվորները ոչնչացնում են ամեն ինչ իրենց ճանապարհին: Նշվում է, որ այդ տեսարանը ցերեկը նկարահանելու ռեժիսոր Միգել Սապոչնիկի որոշումը «ապշեցնում է կինոարտադրության խիզախությամբ, որը թույլ է տալիս դիտողին դառնալ սպանդի յուրաքանչյուր սարսափելի դրվագի ականատեսը», գրում է Lenta.ru-ն: Երկրորդ տեղում ապօրինի զավակների ճակատամարտն է 6-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդից: Լրագրողները հավանություն են տվել վիզուալ բաղադրիչին, ինչպես նաև նշել, որ պայքարը Ռամսի Բոլթոնի և Ջոն Սնոուի զորքերի միջև մի պահ այնքան զարհուրելի է դառնում, որ «դիակներն ուղղակի կուտակվում են մեկը մյուսի վրա»: Եռյակը եզրափակում է վայրենացածների և Գիշերային պահակազորի ճակատամարտը սպիտակ քայլորդների հետ՝ 5-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայում: Ճակատամարտի ժամանակ Գիշերվա արքան ոչ միայն հարձակվեց ձկնորսների գյուղի վրա, այլ նաև կենդանացրեց բոլոր մեռյալներին ձեռքի շարժումով: Առավել էպիկ ճակատամարտերի ցանկում են ընդգրկվել նաև Սևաջրի մոտի ճակատամարտը (2-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդ) և Վինտերֆելի ճակատամարտը (8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիա): «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |