Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»![]() 14 մայիսի 2019 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»: Գործարքն ուժի մեջ է մտնելու ամռանը, հայտնում է Armfootball-ը: Կողմերը պայմանավորվել են չբացահայտել տրանսֆերի մանրամասները: Ադամյանի պայմանագրի ժամկետը «Ռեգենսբուրգի» հետ նախատեսված էր մինչև 2021 թվականի ավարտը: Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 31 խաղում 15 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել: «Հոֆֆենհայմը» ներկայումս Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը, սակայն վերջին տուրում հաղթելու դեպքում կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |