HBO-ի նոր ռեկորդը. «Գահերի խաղի» նախավերջին սերիան 18.4 մլն մարդ է դիտել15 մայիսի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 5-րդ սերիան 18.4 մլն մարդ է դիտել, հայտնում է ամերիկյան HBO հեռուստաալիքը: Նշվում է, որ այդ ցուցանիշը գերազանցել է երրորդ «Երկար գիշեր» (The Long Night) էպիզոդի ռեկորդը, որը 2 շաբաթ առաջ դիտել էր 17.8 մլն մարդ, գրում է «Կոմերսանտը»: Այդ ցուցանիշը հաշվի է առնում դիտումները միայն HBO-ում, չհաշված հետաձգված դիտումները: Վիճակագրության մեջ չեն ընդգրկվել նաև գործընկեր հեռուստածառայությունների տվյալները: «Գահերի խաղի» վարկանիշն անշեղորեն աճում է: Եթե առաջին եթերաշրջանը միջինը 9.3 մարդ էր դիտել, ապա 6-րդն արդեն 25.7 մլն մարդ էր նայել: Սերիալը նաև անընդհատ քննարկվում է՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիայի մասին, օրինակ, Twitter-ի օգտատերերը մոտ 5 մլն թվիթ են գրել: Սերիալի եզրափակիչ եթերաշրջանն էկրան է բարձրացել 2019-ի ապրիլին: Վերջին սերիան կցուցադրվի մայիսի 20-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |