«Գահերի խաղի» հեղինակները կնկարահանեն «Աստղային պատերազմների» նոր էպիզոդը15 մայիսի 2019 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դենիել Բրետ Ուայսը կնկարահանեն «Աստղային պատերազմների» նոր էպիզոդը, որը, ենթադրաբար, էկրան կբարձրանա 2022-ի դեկտեմբերին: Այդ մասին հայտնում է Variety-ն Walt Disney ընկերության տնօրենի վրա հղումով: «Մենք պայմանագիր ենք կնքել Դևիդ Բենիոֆի և Դեն Ուայսի հետ, որոնք հայտնի են «Գահերի խաղով», և հաջորդ ֆիլմը, որ թողարկելու ենք, իրենցն է լինելու»,-ասել է ընկերության ղեկավարը: Նա նաև կարծում է, որ 3 տարին բավարար կլինի, որպեսզի Բենիոֆն ու Ուայսը հասցնեն հանգստանալ և նոր ֆիլմ ցուցադրել, որի անվանումը դեռ գաղտնի է պահվում, գրում է Lenta.ru-ն: Ֆիլմեր և սերիալներ նկարահանող Netflix կամ Amazon.com հոսքային մուլտիմեդիայի հետ մրցակցելու համար Disney ընկերությունը կթողարկի Disney Plus հոսքային ծառայությունը: Ըստ ընկերության ղեկավար Բոբ Այգերի, 2019-ից սկսած Disney-ի ֆիլմերը կցուցադրի արդեն ոչ թե Netflix-ը, այլ սեփական ծառայությունը, որը հասանելի կլինի բաժանորդագրությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |