Լևոն Քոչարյանն ասել է՝ պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հոր հետ

Լևոն Քոչարյանն ասել է՝ պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հոր հետ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատրաստ է հանդիպել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:

Ավելի վաղ Սարգիս Քլոյանը ցանկություն էր հայտնել հանդիպել Քոչարյանի որդու հետ:

«Ես պատրաստ եմ հանդիպել: Ես շատ ցավում եմ զոհերի համար: Զոհերի ընտանիքներից հետո մենք ենք չէ՞ նաև այս ամեն ինչից տուժածները: Բոլորդ գիտեք, թե ինչպես են 10 տարի փորձում այս ամենը կապել մեր հետ», - ասել է Քոչարյանը:

Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հարցին, թե ովքեր են շահարկում, Լևոն Քոչարյանը պատասխանել է՝ «Ձեր թերթի նախկին գլխավոր խմբագիրը առաջին հերթին» (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը եղել է թերթի հիմնադիրը):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---