Կուրնիկովը՝ Բաքվի մասին. Չեք կարող մարզական միջոցառման անվտանգությունն ապահովել, մի արեք

Կուրնիկովը՝ Բաքվի մասին. Չեք կարող մարզական միջոցառման անվտանգությունն ապահովել, մի արեք

PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռուսական ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման ժամանակ հաղորդավարներ Վասիլի Ուտկինն ու Մաքսիմ Կուրնիկովը, անդրադառնալով Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչի «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, խոսել են նաև խաղադաշտում Հենրիխ Մխիթարյանի հայտնվելու հավանականության մասին:

Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ:

Նրանք նշել են, որ Ադրբեջան մուտքի արգելքը վերաբերում է ոչ միայն Մխիթարյանին, այլ ցանկացած հայի անկախ քաղաքացիությունից:

Նրանք նշել են, որ, օրինակ, իրենց գործընկեր, լրագրող Իրինա Բաբլոյանը չի կարող մեկնել Բաքու և երկրպագել «Արսենալին»: Կուրնիկովն ասել է, որ հայտնի սպրոտային մեկնաբան Նոբել Առուստամյանը ևս խնդիրներ կունենա, եթե ցանկանա տեղում երկրպագել իր սիրած թիմին, նույնիսկ ծնունդով Բաքվից լինելու պարագայում:

«Եթե Ադրբեջանը ստանձնում է նման մակարդակի միջոցառման կազմակերպումը, ապա պետք է հասկանա է, որ պարտավոր է ապահովել դրանց նորմալ անցկացումը, էլ չենք ասում անվտանգության մասին: Իսկ եթե, ասենք, հանդիպման կոմիսար մի ֆրանսհայ նշանակվի, օրինա՞կ: Եթե նման դեպքերում պատրաստ չեն ապահովել հանդիպումը նորմալ անցկացնելու համար անհրաժեշտ միջոցները, ապա չպետք է հավակնեն: Սա զվարճանքների ինդուստրիա է, չեք կարող՝ մի արեք»,-ասել է Ուտիկինը:

Ավելի վաղ Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին:ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---