Սրբերի անվան փողոցների նախագիծը կքննարկվի Երևանի ավագնու նիստում

Սրբերի անվան փողոցների նախագիծը կքննարկվի Երևանի ավագնու նիստում

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստում կքննարկվեն ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի՝ մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցների անվանափոխման վերաբերյալ ներկայացրած նախագծերը:

Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «Սուրբ» բառը:

Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է, որ առաջարկվող այս անվանափոխությունն ունի «նաև տուրիստական լուրջ նշանակություն»։

«Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ», - ասված է նախագծի հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---