Չինական լուսնագնացը Լուսնի հակառակ կողմում միներալներ է գտել

Չինական լուսնագնացը Լուսնի հակառակ կողմում միներալներ է գտել

PanARMENIAN.Net - Չինական «Յույթու-2» լուսնագնացը Լուսնի հակառակ կողմում երկաթով հարուստ պիրօքսենի և օլիվինի միներալներ է հայտնաբերել, որոնք կարող են պատկերացում տալ մոլորակի երկրակեղևի ձևավորման մասին: Գիտնականներն արդեն մանրակրկիտ ուսումնասիրել են Լուսնի կեղևը, սակայն, ձևավորման մասին լիարժեք պատկերացում դեռ չունեն:

Հանքանյութերի նմուշները «ծագել են» «Աիտկեն հարավային բևեռ» խառնարանի հատակում և հետագայում հայտնվել են այն վայրում, որտեղ դրանք հայտնաբերել է լուսնագնացը, գրում է «Կոմերսանտը» Nature-ի վրա հղումով:

Հունվարի 3-ին չինական «Չանէ-4» տիեզերական սարքը պատմության մեջ առաջին փափուկ վայրէջքն է կատարել Լուսնի հակառակ կողմում, որի հիմնական խնդիրն է Լուսնի քիչ հետազոտված կողմի ուսումնասիրությունը: Հունվարին սարքը հաջողությամբ մարդկության պատմության մեջ առաջին անգամ կենսաբանական էքսպերիմենտ կատարեց Լուսնի մակերեսին: Լուսին տեղափոխված բամբակի սերմերն առաջին ծիլերն են տվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---