Պարզեցված նոր կարգը մինչև 2019-ի վերջ դատարանները 30,000-ով գործով կբեռնաթափի16 մայիսի 2019 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով մինչև 2019 թվականի վերջ հնարավոր կլինի 30,000-ով բեռնաթափել ընդհանուր հայցային վարույթով քննվող դատական գործերի թիվը: «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ հարցը։ Դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ 2013-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական գործերի թիվը գրանցել է աննախադեպ աճ՝ 48,540-ից դառնալով 137,003 գործ, ընդ որում այս գործերի միջինում 80%-ը եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որոնցով պահանջների միջինում 80%-ը չեն գերազանցել 2 մլն դրամը։ Իսկ այդ գործերով Վերաքննիչ բողոք բերվել են ոչ ավել, քան 1% դեպքերում», - ասել է նախարար: Նախարարն ասել է, որ այս հանգամանքի հաշվառմամբ 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ներդրվել է պարզեցված վարույթ, որը հնարավորություն է տալիս գործը քննել ընդհանուր հայցային վարույթից տարբերվող, հեշտացված ընթացակարգի միջոցով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |