34.8 մլն դրամ բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին16 մայիսի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34.8 մլն դրամ գումար կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության ապահովման համար: Կառավարության 2018 թվականի որոշմամբ, կրթության և գիտության նախարարության կողմից հիմնադրամին հատկացվել է 82 մլն դրամ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար։ Բացի այդ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է 12 մլն դրամի պայմանագիրը, որի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պետք է իրականացնի լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակներ շնորհելու գործընթացի ապահովումը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման սույն նախագիծը։ Հիմնադրամը իր բնականոն գործունեությունը շարունակելու համար ներկայացրել է 40.5 մլն դրամի նախահաշիվ (6 ամսվա համար): Նախարարության կողմից վերանայվել է հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվը, և համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համար հիմնադրամին անհրաժեշտ կլինի 34.8 մլն դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակցի 6 ամսվա աշխատավարձը, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |