Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը17 մայիսի 2019 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ հանելով երկիրը զարգացող երկրների ցանկից: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակը, ասվում է հաղորդագրության մեջ: Նախագահն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին և Թուրքիային իր որոշման մասին մարտի 4-ին, գրում է «Վեդոմոստին»: Միևնույն ժամանակ Թրամփը երկու անգամ նվազեցրել է Թուրքիայից պողպատի ներմուծման մաքսատուրքը՝ մինչև 25 տոկոս: Մաքսատուրքերը բարձրացվել էին մինչև 50 տոկոս 2018-ի օգոստոսին: 2018-ին ԱՄՆ-ում պողպատի ներմուծումը նախորդ տարվա համեմատ նվազել է 12 տոկոսով, Թուրքիայից՝ 48 տոկոսով, նշում է Սպիտակ տունը: Այդ բարելավումների հետ կապված Թրամփը նպատակահարմար է համարել չեղարկել Թուրքիայի համար բարձր սակագները: Մարտին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ Հնդկաստանն ու Թուրքիան կարող են դուրս բերվել զարգացող երկրնրի համար գործող Արտոնությունների ընդհանուր համակարգից, որոնվ նախատեսվում է որոշ ապրանքների անմաքս ներմուծում ԱՄՆ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |