Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանի շրջանակներում10 սեպտեմբերի 2008 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Դեռեւս օգոստոսի 1-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպմանը քննարկվեց Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման հնարավորությունը Նյու Յորքում, որտեղ 2008թ. սեպտեմբերի 16-ին բացվում է ՄԱԿ-ի ԳՎ 63-րդ նստաշրջանը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը: Նա հաղորդեց նաեւ, որ Էդվարդ Նալբանդյանը կուղեկցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, Ս.Սարգսյանը ելույթ կունենա ԳՎ նստաշրջանում: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հաղորդել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |