«Արսենալը» հիասթափված է. Մխիթարյանը, հավանաբար, չի մեկնի Բաքու17 մայիսի 2019 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Լոնդնոի «Արսենալը» հավանական է համարում, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը «Չելսիի» հետ, որն անցնելու է Բաքվում: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բավում, «Արսենալը» կհանդիպի «Չելսիի» հետ: Նշվում է, որ «Արսենալն» ու Մխիթարյանը հիասթափված են, սակայն, ակումբը հնարավոր չի համարում հրաժարվել խաղին մասնակցելուց, քանի որ հաղթանակի դեպքում բավականին մեծ պարգևավճարներ կստանա: Ավելի վաղ ակումբը հայտնել էր, որ դեռ անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից, բանակցությունները շարունակվում են: Ակումբը որոշում կկայացնի մինչև հաջորջ շաբաթվա սկիզբը: Հավանականությունը մեծ է, որ հայ ֆուտբոլիստը Բաքու չի մեկնի: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |