ՀՀ-ն ու Իրաքը կգործակցեն ահաբեկիչների կողմից ՏՏ անօրինական օգտագործման դեմ

ՀՀ-ն ու Իրաքը կգործակցեն  ահաբեկիչների կողմից ՏՏ  անօրինական օգտագործման  դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունները տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործակցության մասին հուշագիր կստորագրեն:

Դրա շրջանակում կողմերը կգործակցեն ահաբեկչական խմբերի կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անօրինական օգտագործմանը դիմակայելու համար կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության բնագավառում:

Հուշագրով յուրաքանչյուր կողմ պետք է պարտավորվի որևէ նյութական կամ բարոյական վնաս չպատճառել մյուս կողմի շահերին:

 Ուշագրավ
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ
Հարությունյանը հրապարակել է հրամանագիրը կառավարության նիստում
---