Երեւանի զուսպ դիրքորոշումը Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցում կարող է բավականին տեւական լինել10 սեպտեմբերի 2008 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի պաշտոնական հայտարարությունն արվեց օգոստոսի 26-ին: Ի դեպ, շատ քաղաքական գործիչների համար, այդ թվում Հայաստանում, ՌԴ ղեկավարության նման որոշումը եղավ ինչպես ամպրոպը պարզ երկնքում: Իրոք, մինչ օգոստոսի 7-8 իրադարձությունները Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման հեռանկարները, մեղմ ասած, անորոշ էին, թեեւ որոշ առաջխաղացում գրանցվեց Կոսովոյի ճանաչումից հետո»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքերով, միեւնույն ժամանակ, վրացական հարձակման անխուսափելիությունն ակնհայտ էլ բոլորի համար, ով ուշադիր հետեւում էր իրադարձությունների դինամիկային Կովկասում վերջին մի քանի ամիսներին: «Վրաց ագրեսիայի ետ մղման հետ, որը փոխարինվեց Սարկոզիի խորամանկ միջնորդությամբ (որի ակնհայտ նպատակն էր փրկել Սահակշվիլիին վերջնական ջախջախումից), տեղի ունեցան անդառնալի փոփոխություններ: Բոլորովին ակնհայտ դարձավ, որ ճանաչումը տեղի կունենա, ընդ որում ավելի շատ շուտ, քան ուշ, եւ «կախված» այս հարցը չի մնա: Ինչն էլ տեղի ունեցավ` ցանկացած այլ որոշում նախկին վրացական ինքնավարությունների կարգավիճակի վերաբերյալ (ինչպես նաեւ որոշման բացակայությունը, ինչը կարող էր քողարկվել ՄԱԿ-ում անարդյունք քննարկումներով) ավելի շատ վնաս կհասցներ Ռուսաստանին, քան Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի պաշտոնական ճանաչումը»,-ասել է ռուս փորձագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա, ըստ Արեշեւի, ստեղծված իրավիճակում նա շատ նեղ դաշտ ունի գործելու համար: «Մի կողմից` Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշնակից է, որ Հայաստանի հետ նույն` ՀԱՊԿ կազմակերպության մեջ է: Մյուս կողմից` հայտնի կոմունիկացիոն կախվածությունը Վրաստանից: Վրաստանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակ է, եւ օդային հաղորդակցությունը ստիպված իրականացվում է նաեւ Ադրբեջանի տարածքով: Անշուշտ, այս հարցը ժամանակի հետ կլուծվի, սակայն առկա պայմաններում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը զուսպ կլինի եւ դա կարող է բավական երկար տեւել: Սերժ Սարգսյանի հայտարարություններն լիովին համարժեք էին ստեղված իրավիճակին, այն դեպքում երբ նրա հայտնի ընդդիմախոսի «ռուսամետ» արտահայտությունները բացահայտ պոպուլիստական եւ ոչ այնքան մաքուր բնույթ էին կրում: Կարծում եմ, այժմ որոշ հնարավորություններ են ստեղծվում վիճահարույց հարցերի ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Ռուսաստանը ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրելով ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, կարող է հասնել ինչպես Երեւանի, այնպես էլ` Ստեփանակերտի որոշակի ակտիվացման` ի դեպ, ԼՂՀ ԱԳՆ-ում արդեն ողջունել են Դմիտրի Մեդվեդեւի օգոստոսի 26-ի հայտարարությունը: Անշուշտ, Մոսկվայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցում կլինեն որոշ քաղաքական սահմանափակիչներ` ինչպես եւ Երեւանի կողմից Սուխումի եւ Ցխինվալի ճանաչման հարցում: Այդ սահմանափակումները կարող են գոյություն ունենալ բավական երկար ժամանակ, սակայն դրանք չպետք է խոչընդոտեն, ասենք, հումանիտար հարցերի լուծմանը: Օրինակ, Վրաստանը, հայտարարելով ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, բոլորովին չի պատրաստվում դադարեցնել հյուպատոսական հարաբերությունները: Մինչդեռ, Ռուսաստանում բնակվող ղարաբաղցիների թիվը, գուցե, համեմատելի է վրաստանցիների թվի հետ...»,-ասել է Ա.Արեշեւը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |