2019-ի 4 ամսում կոռուպցիոն հանցագործություններով պետության վնասը կազմել է 22.4 մլրդ դրամ17 մայիսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի 4 ամսում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված 295 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 22.4 մլրդ դրամ: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, բացահայտված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.902 մլրդ դրամը, իսկ մոտ 203.5 մլն դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Նշված գործերից 967,904 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 1.655 մլրդ դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 243.944 մլն դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |