2017-ի ԱԺ ընտրություններին Նոր Նորքի նախկին թաղապետի եղբորն ընտրելու համար կաշառք է բաժանվել17 մայիսի 2019 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսներին ընտրակաշառք են բաժանել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի պատգամավորության թեկնածու եղբոր օգտին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նրանք մի խումբ անձանց տրամադրել են նաև պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել ընտրություններին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք մի խումբ անձանց տվել են 10,000 դրամ ընտրակաշառք և տրամադրել պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ վարչական շրջանի ղեկավարի եղբոր օգտին քվեարկելու համար։ Մայիսի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ, թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու համար ընտրողին միջնորդի միջոցով կաշառք տալու կամ որևէ այլ առավելություն տրամադրելու դեպքի առթիվ։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |