Ամերիաբանկը՝ SME Banking Club-ի Caucasus’19 տարածաշրջանային համաժողովում![]() 18 մայիսի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված Caucasus’19 5-րդ տարածաշրջանային համաժողովում Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրել է ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը: Համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվել է հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին: Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրել են սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը 5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%, իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառյությունը: 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ: ![]() ![]() 2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |