Շվեյցարիայում երկտեղանի մահճակալներով կինոթատրոն է բացվել18 մայիսի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Կինոթատրոնների Les Cinemas Gaumont Pathe ֆրանսիական ցանցը նոր կինոթատրոն է բացել Շվեյցարիայում, որտեղ հանդիսատեսին առաջարկում են ֆիլմն աթոռների փոխարեն երկտեղանի մահճակալների վրա դիտել: Pathe կինոթատրոնի VIP-Bedroom սրահում 11 երկտեղանի մահճակալ է տեղադրվել՝ էլեկտրոնային կարգավորվող գլխատեղերով, բարձերով և փոքր պահարաններով: Սրահ մտնելիս հողաթափեր են տալիս, գրում է Ինտերֆաքսը 20 Minuten-ի վրա հղումով: Անկողնու սպիտակեղենը փոխվելու է յուրաքանչյուր սեանսից հետո: «Հիգիենայի ասպեկտը շատ կարևոր է մեզ համար: Շվեյցարիայում այդ առաջարկը եզակի է: Սակայն մենք ստուգեցինք այդ հայեցակարգն արտերկրում և ոչ մի խնդիր չեղավ»,-ասել է Pathe Switzerland-ի գլխավոր տնօրեն Վենանցիո դի Բակկոն: Կինոթատրոնում նաև դահլիճ կա փոքրիկների համար՝ պարկ-բազկաթոռներով, լողավազանով և սահարանով: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |