Նախկին ՄԻՊ. Վերջին 20 տարում դատական համակարգը կառավարվել է կոմպրոմատներով և մեծ կաշառքներով (վիդեո)

Նախկին ՄԻՊ. Վերջին 20 տարում    դատական համակարգը կառավարվել է կոմպրոմատներով և մեծ կաշառքներով

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին 20 տարում դատական համակարգը կառավարվել է կոմպրոմատներով և մեծ կաշառքներով:

«Կոմպրոմատներով և մեծ կաշառքներով վերջին 20 տարում կառավարվող դատական համակարգի իրական վիճակը բացահայտված է իմ անձնական արխիվում պահվող այս կարճ տեսանյութում. Նիկոլ Փաշինյանի վաղվա դատական հեղափոխությանն ընդառաջ», - գրել է նա:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---