Զելենսկին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը20 մայիսի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Նա երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարան Զելենսկին ոտքով է գնացել հարևանությամբ գտնվող Մարիինյան զբոսայգուց: Ճանապարհին նա ողջունել է կողմնակիցներին, շփվել նրանց հետ և լուսանկարվել: Արարողությունը մեկնարկել է օտարերկրյա հյուրերի ներկայացմամբ, որոնց թվում էր նաև ՀՀ պատվիրակությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, գրում է «Վեդոմոստին»: Դահլիճում էին նաև նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև կառավարության նախագահ Վիկտոր Գրոյսմանը: Ներկա էին նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլը, Լատվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Զելենսկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 73,22 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 24,45 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |