Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

PanARMENIAN.Net - Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Ներկայացրած պաշտոնական գրությամբ փաստաբանը նախ տեղեկացրել է, որ մայիսի 20-ի առավոտյան մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան, նշել է, որ մի խումբ անձինք բռնություն են գործադրել դատավորի նկատմամբ, ինչի հետևանքով նա ընկել է գետնին, հայտնում է Aysor.am-ը։

Փաստաբանը գլխավոր դատախազին խնդրել է քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով. ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդված՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ» և ՀՀ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մաս՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։

«Խնդրում եմ հարուցել քրեական գործ, ձեռնարկել քննություն և մեղավորներին ենթարկել պատասխանատվության», - գրության մեջ նշել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Բալայանը փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները թույլ չեն տվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---