Մարուքյան. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք ենք սկսել20 մայիսի 2019 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և այդ նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստում որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-ասվում է գրառման մեջ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ այն ստորագրելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին արձագանքելով՝ քաղաքացիները մայիսի 20-ի առավոտյան փակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |