Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ են բերել

Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ են բերել

PanARMENIAN.Net - Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի 17-19-ը անցկացվել է Սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության ավելի քան 230 մարզիկի:

ՀՀ պատվիրակության կազմում էր 19 մարզիկ, որոնցից 7-ը հասել է հաջողության՝ բարձր պահելով հայական սամբոյի և Հայաստանի պատիվը: Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկե, 4 արծաթի և 2 բրոնզե մեդալ են բերել , հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին:

Մեդալակիրներներն են.

Մարզական սամբո՝

52կգ՝ Տիգրան Կիրակոսյան՝ 1 –ին տեղ,

57կգ՝ Գրիգոր Մխիթարյան՝ 2-րդ տեղ,

62կգ՝ Մաքսիմ Մանուկյան՝ 2-րդ տեղ,

68կգ՝ Ռաֆիկ Մանուկյան՝ 3 –րդ տեղ,

82կգ՝ Վահագն Չալյան՝ 2-րդ տեղ,

Մարտական սամբո՝

52կգ՝ Ջոն Բալայան՝ 2-րդ տեղ,

57կգ՝ Պողոս Բադալյան՝ 3-րդ տեղ:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին