Ալեն Դելոնը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել![]() 20 մայիսի 2019 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիցաի դերասան Ալեն Դելոնը պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել Կաննում՝ կինոյում ունեցած ավանդի համար: Պարգևն արարողության ժամանակ նրան է փոխանցել դուստրը՝ Անուշկան: «Եթե ես աստղ եմ, ցանկանում են շնորհակալություն հայտնել դրա համար միայն ու միայն հանդիսատեսին»,-ասել է 83-ամյա դերասանը պարգևատրման արարողության ժամանակ, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Դերասանին այդ պարգևը հանձնելու որոշման մասին հայտարարվել էր 2019-ի ապրիլին: Որոշումը խստորեն քննադատեցին «Կանայք և Հոլիվուդը» կազմակերպությունն ու մի շարք ֆրանսիական ֆեմինիստական կազմակերպություններ: Վերջին տարիներին Ալեն Դելոնը սատարում է աջակողմյան պոպուլիստական «Ազգային ճակատ» կուսակցությանը, ինչպես նաև դեմ է երեխաների որդեգրմանը միասեռական զույգերի կողմից: Դելոնի որդին նրան ընտանեկան բռնության մեջ է մեղադրել, Դելոնին մեղադրում են նույնիսկ նախկին սիրեցյալ՝ Ռոմի Շնայդերի հանդեպ վերաբերմունքի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |