Նախագահ. ՀՀ և Ղազախստանի երկկողմ գործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա20 մայիսի 2019 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ղազախստանի երկկողմ հարաբերությունները և փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը աջակցության համար:«Դուք շատ բան եք արել արևմտյան մեդիա հանրույթում այս ֆորումի առաջխաղացման համար»,-նշել է նա: Դարիգա Նազարբաևան հայտնել է, որ իրենք ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ, լիարժեքորեն օգտագործել խորհրդարանական բարեկամական խմբերի ողջ ներուժը: Զրուցակիցները խոսել են նաև երկու երկների միջև համագործակցության հեռանկարային ուղղություների մասին: «Ներկայիս գործակցության ծավալը շատ փոքր է ու չի համապատասխանում առկա ներուժին և մեկ տնտեսական գոտում գտնվող բարեկամ երկրների հարաբերություններին»,- ասել է նա, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահը հատկապես կարևորել է համագործակցության զարգացումն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն ու սննդի անվտանգությունը: Նախագահը Դարիգա Նազարբաևայի խնդրանքով անրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն ունի իմաստնություն՝ հաղթահարելու խնդիրներն ու առանց ցնցումների անցնել զարգացման նոր ճանապարհով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |