ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան, կլինեն նաև Արցախում21 մայիսի 2019 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այց կկատարեն։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է ԱԳՆ խոսնակը` նշելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա հավելել է նաև, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 21-ին մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նրա խոսքով՝ նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր: Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարար Վանն Ինը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրություն։ Նա նաև տեղեկացրել է, որ հունիսին Բրյուսելում կայանալու է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |