Ֆիզիկոս Մելիք-Հայկազյանը՝ Forbes-ի մինչև 30 տարեկան հեռանկարային ռուսաստանցիների թվում21 մայիսի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան («30-ից՝ 30») ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանիշը: Ցուցակում ընդգրկվել է նաև ֆիզիկայի ոլորտում հետազոտությունների հեղինակ Ելիզավետա Մելիք-Հայկազյանը: Նա ներառվել է «Գիտություն և տեխնոլոգիա» անվանակարգում: Ինչպես նշում է պարբերականը, 27-ամյա Ելիզավետան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը: «Գիտնականների միջազգային խմբի կազմում նա աշխատում է արևային մարտկոցների և լուսադիոդների համար նոր նյութերի մշակման վրա: Սպեկտրագրության նոր մեթոդին նվիրված հոդվածը թիմը հրապարակել է հեղինակավոր Scientific Reports ամսագրում՝ գիտնականների մշակումը զգալիորեն էժան է այդ ոլորտում օգտագործվողներից: Մելիք-Հայկազյանը ստացել է Սինգապուրի Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների SIPGA կրթաթոշակ»,-ասվում է հրապարակման մեջ: Ընդհանուր առմամբ ներկայացված է 30 ռուսաստանցի ամենատարբեր անվանակարգերում՝ «Ձեռներեցներ», «Ֆինանսներ և ներդրումներ», «Կառավարում», «Սպորտ և կիբերսպորտ», »Գիտություն և տեխնոլոգիա», «Արվեստ», «Երաժշտություն և կինո» և այլ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |