ԵԽԽՎ. Պետք է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատարանների վրա21 մայիսի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ԵԽԽՎ-ում, Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրելը (Սլովենիա) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ «քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատարանների վրա ճնշում»: Հայտարարությունը տարածվել է դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիներին ուղղված կոչից հետո: Այս կոչն իր հերթին հետևել է երկրի նախկին նախագահ Քոչարյանին նախնական կալանքից ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Դատարանի որոշման հանդեպ կանխակալ վերաբերմունք չունենալով հանդերձ՝ կցանկանայինք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն անհրաժեշտ պայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից միջամտությունների բացակայության պայմաններում։ Դատարանի կասկածելի թվացող որոշումը վիճարկելու համար առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին բողոքարկումն է բարձր ատյանին։ Հարգանքն առ օրենքի գերակայությունը ենթադրում է հարգանք այն բոլոր ընթացակարգերի հանդեպ, որոնք կոչված են պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ով լինելուց»,-հայտնում է Panorama.am-ը։ «Այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ դատարանի այս որոշման հանդեպ հանրության արձագանքն ի ցույց է դնում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության տակավին ցածր մակարդակը։ Արդարադատության ոլորտում բարեփոխումները մնում են առաջնահերթ և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգը խորքային բարեփոխումների ենթարկելու ձգտումը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցելու առումով»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |