Թուրքիայի տրանսպորտի նախարար. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին չի ենթադրում, թե Հայաստանի մասնակցությունն այս նախագծին բացառվում է

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որ իրականացնում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, չի ենթադրում թե դրան չի մասնակցի հարեւան Հայաստանը, որի հետ Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը:



Նրա խոսքերով, այս նախագիծը, որը նախատեսվում է ավարտել 2011թ., կապելու է ոչ միայն այս երեք երկրները, այլ նաեւ ուղղված է Ասիան Եվրոպայի հետ միացնող պատմական Մետաքսե ճանապարհի վերականգնմանը: Ինչպես նշել է Բինալի Յիլդիրիմը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին միջազգային նախագիծ է, որն ուղղված է միջազգային առեւտրի եւ զբոսաշրջության զարգացմանը եւ շատ հավանական է, որ նրան կմիանան նաեւ այլ երկրներ, օրինակ, Ռուսաստանը, Հունաստանն ու Իրանը: «Այս նախագիծը լոկ Թուրքիայի եւ Ադրբեջանի սեփականությունը չէ»,-հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը, հաղորդում է Today's Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---