Թուրքիան ցանկանում է սառեցնել Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - «Թուրքիայի նախագահի այցը Երեւան մենք դրական ենք գնահատում: Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ հաստատի հարեւան երկրի հետ, սակայն միեւնույն ժամանակ մենք գտնում ենք, որ հայկական կողմը չպետք է զիջի իր դիրքերը»,-այսօր Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ասորական կազմակերպությունների դաշնության նախագահ Իրինա Գասպարյանը:



Իր հերթին Հայաստանի եւ աշխարհի եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը, ելնելով Բաքվում Գյուլի հայտարարություններից, առանձնակի հույսեր չի կապում Հայաստան նրա այցի հետ: «Եթե Թուրքիայի նախագահը ժամանեց Երեւան, նշանակում է, նա հասկանում է այդ իրադարձության ապագա հետեւանքները: Նա պետք է իր ջանքերն ուղղի Հայաստանի հետ երկխոսության հաստատմանը եւ ընդունի այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության զոհ դարձան նաեւ եզդիները, ասորիներն ու հույները»,-նշել է Ազիզ Թամոյանը:



Հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը նշել է, որ Թուրքիային պետք է հիշեցնել իր անցյալը, սակայն միեւնույն ժամանակ հարկավոր է քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:



Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ միջնորդ դառնալու Թուրքիայի նախագահի մտադրության վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Ասորական կազմակերպությունների դաշնության ղեկավար Իրինա Գասպարյանը նշել է, որ այնքան էլ չի հավատում այդ միջնորդության հաջողությանը, հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները:



Ըստ Ազիզ Թամոյանի, առաջարկելով Կովկասյան պլատֆորմ ստեղծել եւ միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ, Թուրքիան փորձում է սառեցնել Հայոց ցեղասպանության հարցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---