Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունը. Փակել են դռները22 մայիսի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները ինստիտուտի շենքի ներսում բողոքի ակցիա են իրականացնում՝ բոյկոտում են ռեկտորի ընտրությունները։ Մայիսի 22-ին բուհում կայացած խորհրդի նիստում թատերականի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը, հայտնում է Panorama.am-ը: Ուսանողները պահանջում են այլընտրանքային թեկնածու։ Ուսանողները լրատվամիջոցների հետ զրուցում նշել են, որ իրենց բողոքի ակցիան ուղղորդված չէ: Բուհի մուտքի մոտ նաև ոստիկաններ կան, որոնց ուսանողները թույլ չեն տալիս ներս մտնել։ Թատերականի շենքում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը փորձել են դուրս գալ շենքից, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նրանց թույլ չեն տվել: Արզումանյանը 1993 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն է եղել, իսկ 2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում |