ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել![]() 23 մայիսի 2019 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարնի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել,այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն»: Ավելի վաղԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտարարել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը: Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու: Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, որի ակտիվ մասնակիցներից էր «Ռեստարտ» նախաձեռնությունը: Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2006-ին և վերընտրվել է 2011-ին: : Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |