ԲԴԽ շենքի մոտ քաղաքացիները Գագիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում

ԲԴԽ շենքի մոտ քաղաքացիները Գագիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանաջելով ԲԴԽ արձակումը, ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի հրաժարականը։

Նախաձեռնության անդամներից Արթուր Մովսիսյանը նշել է, որ ԲԴԽ շենքից որևէ դատավոր դուրս չի գալու առանց իր հրաժարականի դիմումի, հակառակ դեպքում՝ «տոտալ բլոկադա ամբողջ Երևանում», հայտնում է Panorama.am-ը:

«Այս կազմը, ինչ հիմա կա, մեզ պետք չի։ Նոր մարդիկ եթե կնշանակվեն, կնշանակվեն միայն անցումային արդարադատություն իրականացնելուց հետո»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցը։

Մովսիսյանը նշել է, որ հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական հաղթական ավարտին, հիմա իրենք անում են այդ քայլը։ Նրանք պահանջում են նաև նոր Սահմանադրություն։

«ԲԴԽ շենքը փակելուց հետո փակելու ենք Սահմանադրական դատարանի շենքը, պահանջում ենք նոր Սահմանադրություն, անցումային արդարադատություն»,- նշել է նախաձեռնության անդամը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---